Հանրապետության ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վ Ա Հ Ա Ն» բարեգործական հիմնադրամ

 

 

 
     
 

«Հ ա ս տ ա տ վ ա ծ է»
«Վահան» բարեգործական
հիմնադրամի հոգաբարձուների
խորհրդի 15.03.2011թ. N 6 որոշմամբ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հանրապետության ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վ Ա Հ Ա Ն» բարեգործական հիմնադրամի 2011-2015թթ. գործունեության

Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների, պատերազմի և աշխատանքի վետերանների, հաշմանդամների, զոհված, մահացած աշխատակիցների ընտանիքների սոցիալական աջակցության

 

1.Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների, վետերանների, հաշմանդամների, զոհված, մահացած աշխատակիցների ընտանիքների սոցիալական ներկա վիճակը

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների մի մասը հանդիսանում է սոցիալապես անապահով, ինչը իր բացասական ազդեցությունն է թողնում աշխատանքի արտադրողականության ու կատարողական կարգապահության վրա և կադրերի արտահոսքի հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում:
Համակարգից օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի անցած աշխատակիցների թիվը ներկա դրությամբ կազմում է 7600 մարդ, որոնց գերակշիռ մասի համար որպես ապրուստի միջոց է հանդիսանում վճարվող կենսաթոշակը:
Ազգային ազատագրական շարժման մասնակից 181 աշխատակիցներ դարձել են հաշմանդամներ և կորցրել աշխատունակությունը, 241 աշխատակիցներ զոհվել (մահացել) են և նրանց ընտանիքները զրկվել են կերակրողից, երեխաները դարձել են ծնողազուրկ և նյութական ու բարոյական աջակցության կարիք ունեցող:
Ակնհայտ է, որ համակարգի աշխատանքի և պատերազմի վետերանները, սոցիալապես անապահով ընտանիքները ստիպված դիմում են Հայաստանի Հանրապետության վերադաս մարմիններին, այդ թվում նաև ՀՀ կառավարությանը և ՀՀ ոստիկանությանըª ակնկալելով հնարավոր օժանդակություն և աջակցություն, ինչի ցուցաբերումը միշտ չէ, որ հնարավոր է լինում բավարարել: Ավելին, համակարգի բազմաթիվ աշխատակիցներ և վետերաններ գտնվում են բնակարանային սուղ և անմխիթար վիճակում և որոնց բարելավումը բյուջեի հաշվին գործնականում դարձել է անհնար:
Համակարգի աշխատակիցների համար սոցիալական բավարար պայմանների ստեղծումը դիտարկվում է անհետաձգելի և անհրաժեշտ, որը հայտնի պատճառներով միայն պետական բյուջեի սուղ միջոցներով իրականացնելը հնարավոր չէ: Այդ խնդրի լուծումը պահանջում է արտաքին, արտաբյուջետային լրացուցիչ միջոցների ներգրավում:
<<Վահան>> բարեգործական հիմնադրամի նպատակն է օրենսդրությամբ սահմանված կարգով և թույլատրելի աղբյուրների հաշվին ստեղծել նյութական որոշակի պահուստներ` այն ուղղելով վերը նշված խնդիրների լուծմանը:

 

2. Ծրագրի նպատակները

 

Ծրագրի նպատակն է նաև հնարավորինս բարելավել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատերազմի և աշխատանքի վետերանների, աշխատակիցների, զոհված (մահացած) անձանց ընտանիքների և հաշմանդամների սոցիալական վիճակը:
Ծրագիրը մասնավորապես ներառում է.
Ոստիկանության աշխատակիցների, աշխատանքի և պատերազմի վետերանների, ազատագրական շարժման ընթացքում զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների`

  • բուժման և հանգստի կազմակերպումը,
  • սննդի մինիմումի ապահովմանը նպաստելը,
  • բնակարանային պայմանների հնարավորինս բարելավումը,
  • անհրաժեշտ դեղորայքի և բուժական այլ միջոցների ձեռք բերումը,
  • երեխաների կրթության և դաստիարակության կազմակերպումը,
  • իրավական և խորհրդատվական անհրաժեշտ օգնության մատուցումը,
  • կադրային բազայի համար սոցիալական նպաստավոր պայմանների ստեղծմանն աջակցելը:

Նշված միջոցառումների լիարժեք իրականացումը կնպաստի նաև հանցավորության դեմ պայքարի արդյունավետությանը, կատարողական և աշխատանքային կարգապահությանը և համակարգի հեղինակության բարձրացմանը, հանրապետությունում օրինականության ամրապնդմանը:

 

3. Ծրագրի կատարման ժամկետները

 

Սույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 փուլով:
Առաջին փուլում նախատեսվում է իրականացնել վիճակագրական հետազոտություն ճշգրտելու և հստակեցնելու համակարգի սոցիալապես անապահով կենսաթոշակառուների, աշխատակիցների, զոհվածների ընտանիքների և հաշմանդամների, անչափահաս և սովորող երեխաների, բուժման կարիքավորների, խրոնիկ հիվանդների, բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների ցուցակները և դրանք դասակարգել ըստ `

  • նրանց մշտական բնակ.վայրի,
  • սոցիալական վիճակի,
  • հաշմանդամության կարգի,
  • անհրաժեշտ օգնության տեսակի:

Ծրագրի այս փուլի իրականացմամբ կստեղծվի հնարավորությունª ցուցաբերվող աջակցության ու միջոցառումների հասցեկանությունը և նպատակայնությունը պարզելու համար: Այս փուլի աշխատանքները պահանջում են որոշակի ժամանակ և ոչ մեծ ֆինանսական ծախսեր հիմնականում վիճակագրական և տեղեկատվական անհրաժեշտ նյութերի հավաքագրման, դրանց մշակման և տպագրման աշխատանքների համար:
Ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է վիճակագրական հետազոտությունների արդյունքների որոշակի խավի վերաբերյալ անհատականացում և հստակեցում: Մասնավորապես երկրորդ փուլում անհրաժեշտ է`

  • ուսունմասիրել ՀՄՊ-ի մասնակից 44 վետերանների սոցիալ-կենցաղային պայմանները և ներկայացնել կոնկրետ առաջարկություններ կարիքավորներին հնարավորինս սատարելու ծրագրեր կազմելու նպատակով:
  • Ուսումնասիրել միայնակ 26 կենսաթոշակառուների կենցաղային պայմանները և նրանց համար, ովքեր չունեն ժառանգներ և խնամողներ, միջոցներ մշակվի լուծելու նրանց հոգաբարձության կամ խնամակալության հարցը` համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական ծառայությունների հետ:
  • Ծավալուն աշխատանք է պահանջվում բնակարանայաին պայմանների բարելավման 244 կարիքավոր ընտանիքների պայմանների ուսումնասիրությունը: Այս աշխատանքներում պետք է ներառել շինարար-մասնագետներ անհրաժեշտության դեպքում կատարման ենթակա աշխատանքների նախահաշիվներ կազմելու, որպեսզի հնարավոր լինի անհատակացնել հետագա ծրագրերը:
  • Ուսումնասիրել արցախյան պատերազմում զոհված 134 և հաշմանդա դարձած 12 անձանց ընտանիքների սոցիալ-կենցաղային վիճակը, բնակարանային պայմանները, անհրաժեշտության դեպքում կազմել տեղեկանքներ, ակտեր` կարգավորման ենթակա հարցերի վերաբերյալ:
  • Ուսումնասիրել ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած 166 և հաշմանդամ դարձած 122 զինծառայողների ընտանիքների սոցիալ-կենցաղային, բնակարանային պայմանները, կազմել համապատասխան տեղեկանքներ, մասնագիտական ակտեր այն հարցերի շուրջ, որոնք սատարելու կամ կարգավորելու կարիք ունեն:
  • Ուսումնասիրել երկկողմանի ծնողազուրկ 17 երեխաների սոցիալ-բնակարանային պայմանները, պարզել ինչ տարիքի են, ինչ մասնագիտություններ ունեն, ունեն արդյոք խնամակալության կարիք: Ըստ անհրաժեշտության կազմել ծրագրեր և եթե չափահասներ են, հնարավորության սահմաններում լուծել աշխատանքի տեղավորման հարցերը:
  • Ունենք նաև 760 հաշմանդամներ, որոնցից 535-ը հաշմանդամ են դարձել ծառայության ընթացքում, 225-ը` ընդհանուր հիվանդության հետևանքով: Այս խավի հետ կապված հարցերին հիմնադրամը նպատակահարմար է գտնում անդրադառնալ սույն ծրագրի առաջնային խնդիրների լուծումից հետո:
  • Ծառայության մեջ գտնվող խիստ կարիքավոր ընտանիքներին պարզելու և հաշվառելու նպատակով անհրաժեշտ է ոստիկանության պետի անունից հանձնարարություն գրել բոլոր տարածքային ստորաբաժանումների պետերին մասնագիտական հանձնաժողովների միջոցով պարզելու խիստ կարիքավոր ընտանիւքներին /երեք և ավելի երեխա ունեցողներ, բնակարանի պահանջ կամ վերանորոգման խնդիր, մեկից ավելի ուսանող երեխաներ, դպրոցական երեխաներ, հաշմանդամ ծնողներ, երեխաներ և այլն/ և անվանական ցուցակները ներկայացնել հիմնադրամ:

Այս հարցերի պարզաբանումը հնարավորություն կտա նշված խավի վերաբերյալ կայուն տեղեկատվական բազա ստեղծելու և հնարավորինս սատարելու համար:
Ծրագրի 2-րդ փուլը նախատեսվում է ավարտել 2011թ. նոյեմբեր ամսին:
Ծրագրի երրորդ փուլը նախատեսում է նպատակային միջոցառումների իրականացում, անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթում, դրանց անընդմեջ համալրում ու նպատակային օգտագործում:
Ծրագրի երրորդ փուլի իրականացումը հանդիսանում է անընդմեջ և մշտական բնույթ կրող գործընթաց, առանց ժամկետի սահմանափակման:

 

4. Ծրագրի իրականացման կարգը

 

Ծրագրի առաջին փուլը կրում է գործառույթային բնույթ և իրականացվում է աշխատանքային ընթացակարգով, որի համար սահմանվում է 3-ամսյա ժամկետ:
1-ին փուլի հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարի թարմացվում և ամբողջացվում են Ոստիկանության կենսաթոշակային բաժնից ստացված տեղեկությունների հիման վրա (կենսաթոշակի անցած, մահացած, զոհված հաշմանդամ դարձած անձանց հաշվառման առումով):
Ծրագրի երկրորդ փուլում անհրաժեշտ է 1-ին փուլի հաշվառման տվյալների հիման վրա առանձնացնել պատերազմի մասնակիցների, զոհվածների, հաշմանդամների, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների, հաշմանդամների ու առաջնահերթություն պահանջող այլ խավերի անձնաց, ուսումնասիրել նրանց սոցիալ-կենցաղային պայմանները և յուրաքանչյուր խավի համար կազմել աջակցության ծրագրեր, այդ թվում նաև մշտական կարիքավոր ընտանիքների:
Ծրագրի երրորդ փուլը, այսինքն սոցիալական անմիջական աջակցությունը իրականացվելու է հետևյալ կարգով.
Ծրագրի 1-ին և 2-րդ փուլերում ստացված տեղեկությունների հիման վրա ստեղծվում է տեղեկատվական բանկª պատերազմի և աշխատանքի վետերանների, զոհվածների, մահացածների, հաշմանդամ դարձած անձանց և նրանց ընտանիքների անդամների, բուժման կարիք ունեցողների, սոցիալապես անապահով և երիտասարդ ընտանիքների, կենսաթոշակառուների և բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների վերաբերյալ:
Սոցիալական աջակցության կարիքավորներին աջակցություն ցուցաբերելու առաջնահերթության հարցը, աջակցության տեսակն ու չափերը քննարկվում և որոշվում են հոգաբարձուների խորհրդի կողմից, որի ընդունած որոշումները հանձնվում են հիմնադրամի տնօրենինª ի կատարումն:
Սոցիալական աջակցության ձևերը (դրամական, ապրանքային, շինարարական) նույնպես որոշվում են հոգաբարձուների խորհրդի կողմից: Ծրագրի փուլերի իրականացման գործընթացը բերվում է աղյուսակի տեսքով:

 

հ/հ Ծրագրի իրականացման 1-ին և 2-րդ փուլեր
1 2
1 Տեղեկությունների հավաքագրում, մշակում, դասակարգում և տեղեկատվական բանկի ձևավորում` ըստ սոցիալական խավերի
2 Համակարգչային տեխնիկայի ձեռք բերում - կատարված է

 

 

հ/հ Ծրագրի իրականացման 3-րդ փուլ
1 2
1 Հաշմանդամների և զոհվածների (մահացածների) ընտանիքներինª
ա) դրամական միանվագ օգնություն - 3,5 մլն. դրամ,
բ) ձմռան շրջանում վառելիքի տեսքով օգնություն - 1,5 մլն. դրամ,
գ) պրոտեզավորման ծախսերի մասնակի փոխհատուցում - 1 մլն. դրամ,
դ) երեխաների ամառային հանգստի կազմակերպում, դասագրքերի և գրենական պիտույքների տրամադրում - 1,5 մլն. դրամ,
ե) բնակարանային պայմանների բարելավում - 8 մլն. դրամ,
զ) բուժման և հանգստի կազմակերպում - 2 մլն. դրամ,
է) դեղորայքի ձեռք բերում - 0,5 մլն. դրամ:
2 Համակարգի սոցիալապես անապահով աշխատակիցների և աշխատանքային վետերանների ու նրանց ընտանիքների անդամներինª
ա) դրամական միանվագ օգնություն - 3 մլն. դրամ,
բ) բուժման և հանգստի կազմակերպում - 3 մլն. դրամ,
գ) դպրոցական երեխաների ամառային հանգստի կազմակերպում, դասագրքերով և գրենական պիտույքներով ապահովում - 1 մլն. դրամ,
դ) ուսանող երեխաների ուսման վարձի մասնակի փոխհատուցում - 5 մլն. դրամ,
ե) բնակարանային պայմանների բարելավում և վերանորոգում - 5 մլն. դրամ,
զ) երեխաների համար արվեստագիտական և արհեստագործական ուսուցման կազմակերպում - 0,5 մլն. դրամ,
է) համակարգի աշխատակիցների երեխաներին սպասարկող մանկական հիմնարկներին համապատասխան օգնության ցուցաբերում - 0,5 մլն. դրամ,
ը) կենցաղային այլ կարգի օգնության ցուցաբերում - 1 մլն. դրամ,
թ) իրավական օգնության ցուցաբերում -
ժ) օգնությանուն ՀՀոստիկանության վետերանների խորհրդին - 3 մլն. դրամ
ի) օգնություն բարեգործական այլ կազմակերպություններին - 1 մլն. դրամ:
  Ընդամենը 41 մլն. դրամ

 

Նախատեսված ծախսերը կարող են փոփոխվել և ներկայացվում են մոտավոր հաշվարկներով:
Սույն ծրագրի նպատակն է նաև նվազագույնի հասցնել դիմումներով դրամական օգնության հատկացումը` միջոցներն ուղղելով հիմնախնդիրների լուծմանը:
Ծրագրի իրականացման վայրը Երևան քաղաքն է, իսկ բնագավառը՝ ՀՀ ոստիկանության համակարգը:

 

5. Ծրագրի շահառուները

 

Սոցիալական աջակցության ծրագրի շահառուներն են.

  1. Ոստիկանության աշխատակիցների, վետերանների ծնողազուրկ, հաշմանդամ և տաղանդավոր երեխաները.
  2. զոհված, մահացած աշխատակիցների ընտանիքների անդամները.
  3. ոստիկանության հաշմանդամ դարձած և նյութական աջակցության կարիք ունեցող աշխատակիցները.
  4. ոստիկանության պատերազմի և աշխատանքի վետերանները.
  5. մահացած կենսաթոշակառուների սոցիալապես անապահով ընտանիքների անդամները.
  6. Հայաստանի Հանրապետությունը (ոստիկանությունը):

Թվարկված շահառուների ընտրության սկզբունքների ու հիմնավորումների հարցը լուծում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը տվյալների բանկում ունի վերը նշված խավի անձանց սոցիալական վիճակը բնութագրող անհրաժեշտ բոլոր տվյալները:

 

6. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները

 

Սոցիալական աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում հիմնադրամի միջոցների ձևավորումը նախատեսվում է իրականացնել ֆիզիակական և իրավաբանական անձանց կողմից բարեգործական նպատակով կամավոր հատկացումների և նվիրատվությունների հաշվին:
Մի մասն էլ նախատեսվում է լրացնել առանձին բարերարների կողմից կամավոր ներդրումների ու նվիրատվությունների հաշվին:
Ակնկալվում է նաև պետական և ոչ պետական կառույցների աջակցությունը, ինչպես նաև դրամաշնորհների մրցույթներից հիմնադրամի ծրագրեի շահումերի և հանգանակություների հաշվին միջոցների ներգրավումը:

 

7. Ծրագիրն անմիջականորեն իրականացնող մարմինը

 

Սոցիալական աջակցության սույն ծրագիրն իրականացնող մարմինը հանդիսանում է <<Վահան>> բարեգործական հիմնադրամը>>, որը տեղակայված է Երևան, Կորյուրնի 5/35 հասցեում:
Հիմնադրամի տնօրենն է միլիցիայի պաշտոնաթող գնդապետ Ղևոնդ Իսպիրյանը:
Ծրագրի անմիջականորեն իրականացնող և ֆինանսական միջոցների ծախսման ուղղությունները որոշող և վերահոկող մարմինը հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Հիմնադրամի կանոնադրությունը 2002թ. մարտի 20-ին գրանցվել է ՀՀ պետական ռեգիստրում և տրվել է թիվ 03Ա 053643 գրանցման վկայականը և վերջին անգամ վերագրանցվել է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից` 2005թ. հոկտեմբերի 28-ին:

Հիմնադրամին որպես հարկ վճարողի տրվել է հաշվառման 00065035 համարը:

 

8. Համագործակցումը պետական մարմինների հետ

 

Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը, որպես ծրագրի իրականացնող, համագործակցելու է ՀՀ Ոստիկանության և Վետերանների խորհրդի հետ:
Հիմնադրամը համագործակցելու է նաև ՀՀ կառավարության համապատասխան ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետությունում և հանրապետությունից դուրս գործող հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ:
Սույն ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

 

Տնօրեն` Ղ.Իսպիրյան

 

   
   
 
   
   
   
   
   
   
     
 
Copyright © 2010 Vahan Design by info.am