Հանրապետության ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վ Ա Հ Ա Ն» բարեգործական հիմնադրամ

 

 

 
     
 

Հիմնադրվել է ՀՀ ոստիկանության վետերանների նախաձեռնող խմբի կողմից` 2001 թվականին: Գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարությունում 2001թ. հունիսի 22-ին` թիվ 130 հրամանով և տրվել է թիվ 03Ա 053643 վկայականը: Հիմնադրամին, որպես հարկ վճարողի, տրվել է հաշվառման 00065035 համարը:

 

Հիմնադրամի գործունեության ծրագիրը ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2003թ. օգոստոսի 8-ի թիվ Մ-285-Ա որոշմամբ որակվել է բարեգործական:

   

 

Vladimir Gasparyan «Վ Ա Հ Ա Ն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` ՎԱԼԵՐԻՅ ՌԱԶՄԻԿԻ ՕՍԻՊՅԱՆ

Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1970թ. ապրիլի 17-ին Աշխաբադ քաղաքում:
2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «իրավագիտություն»
մասնագիտությամբ /հեռակա ուսուցմամբ/: 25.05.1988 - 21.12.1990 թթ. Ծառայել է զինված ուժերում,
17.05.1991 - 16.07.1992 թթ. Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ,
16.07.1992 - 12.01.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ,
12.01.1994 - 26.10.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար,
26.10.1994 - 09.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ,
09.12.2009 - 28.06.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար,
28.06.2012 - 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,
01.10.2012 - 10.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:
10.05.2018 - ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին:

Պարգևատրվել է՝
ՀՀ Նախագահի հրամանագրերով.
* 2009 թ.՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
* 2015 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու որդի։


 

 

ԳՐԻԳՈՐԻՅ ԱԲՈՎՅԱՆ «Վ Ա Հ Ա Ն» բարեգործական հիմնադրամի տնօրեն` ԳՐԻԳՈՐԻ ԱԲՈՎՅԱՆ

Ծնվել է 1952թ.,
Մասնագիտությամբ իրավաբան է
43 տարի աշխատել է ոստիկանության համակարգում:
Վարել է տարբեր ղեկավար պաշտոններ:
Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ է:
2012 թվականի մարտի 1-ից հանդիսանում է ,,Վահան,, բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն:

 

 

 

 

 
 
Copyright © 2010 Vahan Design by info.am