«ԹԵԺ ԼԵՌ»-Ը ՎԱՃԱՌՎՈՒՄ Է - հեռ: (091) 40-67-44


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ԹԵԺ ԼԵՌ» ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

Հայաստանի մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորությամբ, Լոռու Լերմոնտովո գյուղի հարևանությամբ, գեղատեսիլ բնության գրկում գտնվող հարմարավետ համալիրը իր ծառայություններն է առաջարկում իրական հանգստի ձգտող անձանց։

Մայմեխ լեռան (3081մ) (Maymekh) լանջերին տարածված փշատերև անտառի, Արջուտ գետի ափին ալպիական մարգագետնում է գտնվում Թեժ Լեռ հյուրանոցային համալիրը։ Համալիրն ունի ռեստորան մեծ հանդիսությունների սրահ, 4 բանկետնի, մեծ ու փոքր բացօթյա պատշգամբներ։ Շենքում գործում է 4 լյուքս համար՝ 4 հոգիանոց ընտանիքի համար։ Յուրաքանչյուր սենյակի արժեքն է 1 օրը` 12000 - 15.000 դրամ։

Խոհանոցը շատ բազմազան է. ճաշացանկում կան հայկական, ռուսական, վրացական և այլ կերակրատեսակներ։ Կարծում ենք՝ մեր այցելուներին կհետաքրքրի նաև այն, որ հարուստ կերակրացանկի պատրաստման համար օգտագործվող շատ մթերքներ արտադրվում են հենց տեղում (պանիր, մածուն, կաթի սեր, ձկնեղեն, հավի, խոզի, տավարի թարմ միս, սունկ, կանաչեղեն)։

Բակում գործում են փայտե 2 տեղանոց 10 քոթեջները, այսինքն միաժամանակ կարող են տեղավորել 40 մարդ բոլոր հարմարություններով։ Մեկ քոթեջի արժեքն է 10.000 դրամ, առավել երկու անգամյա սնունդ` 4000 դրամ, երեք անգամյա սնունդ` 5000 դրամ։ Սնվում են նախնական պատվերի համաձայն, այսինքն ըստ նախասիրության։

Համալիրն ունի սեփական ինքնահոս լիճ, խաղահրապարակ, ժամանցի զանազան պարագաներ։

Ցանկության դեպքում կազմակերպում ենք էքսկուրսիաներ տարածաշրջանի տեսարժան վայրերով. Ալավերդի՝ Սանահին, Հաղպատ, Օձուն, Գոշավանք, Դսեղ՝ Թումանյանի տուն-թանգարան, Պարզ լիճ, Ջուխտակ վանք և այլն։

Առաջարկում ենք աշակերտների ու ուսանողների համար ամառային ճամբարային ծառայություններ

«TEZH LER»
IS FOR SALE
tel: (091) 40-67-44




We invite the ones, who prefer absolute relax in a real rest place.


We welcome you in ”Tezjh Ler” hotel complex, which is situated near the village Lermontovo, in the heart of forest of charming Lori. A beautiful place, where the nature becomes a nice place for a rest. Nice surrounding fresh and healthy air special conditions to have rest, a specific basin with Russian, Armenian and Georgian kitchen full of tasty dishes will make Your day interesting and you will feel yourself in real relax conditions. We would like to mention that many products such as cheese, milk, fresh meat, mushrooms and green are locally produced


In our complex everything is organized to make our guests' rest interesting.



Very nice camping vacation is also offered here for pupils and students