Նկարներ Կապ   Eng

Տնօրեն` Հակոբ Գրիգորյան    
     

«Գալիք» ՍՊԸ հիմնադրվել է 1997 թ-ին: Վերակառուցման եվ վերազինման աշխատանքները ավարտելուց հետո գործարանը վերագործարկվել է 1998թ` թողարկելով հիմնական արտադրանքը` կիր: Դեռևս 1924թ-ին է հիմնադրվել կրի գործարան, որտեղ կիրը արտադրվում էր կիսատնայնագործական եղանակով` դաշտային վառարանների միջոցով:1933 թ-ից կրի գործարանը որպես ինքնուրույն միավոր ենթարկվում էր ցեմենտի գործարանին:Այդ թվականին է ձևավորվում կրի գործարանի լաբորատորիան, որը վերահսկում էր ոչ միայն հումքի ուղարկվող արտադրանքի որակը,այլև հիմնական արտադրական գործընթացները և փուլերը`հումքի ջարդումը,տեսակավորումը,այրումը,նախնական մանրեցումը,աղացումը:
Կրի արտադրության բնական հումք է հանդիսանում կրաքարը:Վերջինով է պայմանավորված նաև թողարկող արտադրանքի բարձր որակը:Արարատի կրաքարին բնորոշ է մաքրությունը և կառուցվածքի միատարրությունը:Հին հասակի ապարները ունեն արտադրական ավելի բարձր հատկություններ:

 

Կրի տեխնոլոգիան խիստ նորացվել է: Երբեմնի դաշտային վառարանները փոխարինվել են հորայիններով,արտադրության գործընթացները ամբողջովին մեքենայցվել են ,որի շնորհիվ բարձրացել է աշխատանքի արտադրողակայնությունը,թողարկվող արտադրանքի որակը:Կրի որակի հիմնական բնութագիրն է` Ca O -ը արտադրանքի մեջ կազմում է մինչև 96%: Կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ներկայումս գործարանի արտադրական հզորությունը կազմում է 12000 տոննա տարեկան:
Մինչև ցեմենտի գործարանի հիմնադրում եվ նրանից հետո էլ կրի գործարանը ևս իր ավանդն է ունեցել հանրապետության շինարարության մեջ:
Ներկայումս ձեռնարկությունը բավարարում է գյուղատնտեսությունում,սև և գունավոր մետալուրգիայի,սննդի արդյունաբերության ձեռնարկություններում կրի նկատմամբ պահանջները: