«Դուստր Մելանյա» ՍՊԸ –ն Հայաստանի սննդաարդյունաբերության առաջատար ձեռնարկություններից մեկն է։ Այստեղ արտադրվում են տարատեսակ պանիրներ և կաթնամթերք՝ օգտագործելով բացառապես կովի անարատ կաթ և անվտանգ բաղադրիչներ։ «Դուստր Մելանյա» ՍՊԸ –ի արտադրանքի շուրջ կեսը իրացվում է ՌԴ –ում և ԱՄՆ-ում։ Ձեռնարկության հեռանկարային քաղաքականությունը նպատակաուղղված է ներքին և արտաքին շուկաներում ավելացնելու իրացման ծավալները` ի հաշիվ արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ավելացման։